Հայտնի է, թե քանի երկրի համար է Վրաստանը բաց

09/07/2020 16:54

Հայտնի է, թե քանի երկրի համար է Վրաստանը բաց
Արդեն հայտնի է, թե քանի երկրի համար է Վրաստանը բաց: Երկրի կառավարությունը շարունակում է հրապարակել ցանկը: Այս մասին գրել է Aliq.ge-ն։
 
Արդեն նշել էինք, որ թույլատրվել է Գերմանիայից, Ֆրանսիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից` Վրաստանի քաղաքացիություն կամ կեցության իրավունք ունեցող անձանց մուտքը երկիր: Ի դեպ, նրանք կարող են Վրաստան հասնել ուղիղ ավիաչվերթներով:

Վրաստանի կառավարությունը թույլատրել է նաև եվրոպական 13 երկրների քաղաքացիների ու ռեզիդենտների մուտքը, սակայն նրանց համար 14-օրյա կարանտինը պարտադիր կլինի: Ցանկում են` Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Հունաստանը, Շվեդիան, Խորվաթիան, Իտալիան, Կիպրոսը, Սլովենիան, Իսլանդիան:

Վրաստան ժամանելուց առաջ եվրոպացիները պետք է հատուկ ձևաթուղթ լրացնեն, որտեղ նշելու են վերջին 2 շաբաթվա ուղևորությունների մասին և կոնտակտային տվյալներ:

Արդեն բանակցություններ են տարվում եվրոպական ավիափոխադրողների հետ` ավիահաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ: Կառավարության արձանագրության մեջ ասվում է, որ նշված երկրների ցանկը պարբերաբար համալրվելու է:

Պարտադիր կարանտինն ուժի մեջ է մնում նաև հայրենիք վերադարձող` Վրաստանի քաղաքացիների համար:

Հստակեցված է նաև գործնական այցելությունների կարգը: Գործարարը ցանկացած երկրից կարող է Վրաստան գալ` վճարելով 2 շաբաթվա կարանտինի կամ երկու շաբաթվա ընթացքում 72 ժամը մեկ PCR թեստի անելու արժեքը:
 
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `