Հայկ, սիրուն չի՛. Այգու կեսը քաղաքապետի գրչի մեկ հարվածով ուղղակի ոչնչացվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

02/08/2020 13:39

Հայկ, սիրուն չի՛.  Այգու կեսը քաղաքապետի գրչի մեկ հարվածով ուղղակի ոչնչացվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տարոնը չկարողացավ, Հայկը կարողացավ. Հայկ, ՍԻՐՈՒՆ ՉԻ՛․ Երևանի քաղաքապետի ապտակը երևանցիներիս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը եւ տեսանյութ հրապարակել, որում ներկայացնում է Մաշտոցի պուրակում տիրող իրավիճակը:

«Ես նկարներից տեսել էի, որ կտրել են, փաստորեն նաեւ մեջի բոլոր ծառերն են կտրել, որոնք կատեգորիկ արգելված են: Մասնագետները, որ ասում էին, թող գան, նայեն Երեւանի սիմվոլ սոսին ինչ վիճակում է, փաստորեն կչորացնեն, այստեղ կատարյալ խայտառակություն է: Մի ծառ կար, որ այնպես էին վնասել, խնդրեցինք կտրել, մնացածը համաձայնեցինք , որպես չարյաց փոքրագույն: Բայց կարող ենք ասել, որ Մաշտոցի պուրակի այգու կեսը քաղաքապետի գրչի մեկ հարվածով ուղղակի ոչնչացվեց»,-ասաց նա:
 

 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `