Հարկավոր է բացել սահմանները. ԱՀԿ

28/07/2020 13:06

Հարկավոր է բացել սահմանները. ԱՀԿ
Միջազգային ճամփորդությունների վրա դրված արգելքը չի կարող ուժի մեջ մնալ անժամկետ: Սակայն պետք է ավելին արվի երկրների միջեւ սահմանին կորոնավիրուսի տարածման հնարավորությունը կրճատելու ուղղությամբ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Վերջին օրերին որոշ երկրներում նորից ուժի մեջ մտան ճամփորդությունների նկատմամբ խստացումներ: Օրինակ, Մեծ Բրիտանիան մեծ վտանգի տակ դրեց զբոսաշրջության ճյուղը վերաբացելու Եվրոպական միության ջանքերը, երբ հրահանգեց կիրառել կարանտինի տակ պահել Իսպանիայից վերադարձող անձանց:

«Գրեթե անհնար է պատկերացնել, որ առանձին երկրներ կարող են իրենց սահմաններն անորոշ ժամանակով փակ պահել: Տնտեսությունները պետք է վերաբացվեն, մարդիկ պիտի աշխատեն, առեւտուրը պիտի վերսկսվի»,- ասում է կազմակերպության արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավար Մայք Ռայընը:
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `