Ես զտարյուն հայուհի եմ, բայց իմ հայրենիքը Ռուսաստանն է. Մարգարիտա Սիմոնյան

12/07/2020 15:41

Ես զտարյուն հայուհի եմ, բայց իմ հայրենիքը Ռուսաստանն է. Մարգարիտա Սիմոնյան
Հայաստանը գեղեցիկ երկիր է, ես այնտեղ երկու անգամ եմ եղել, մեկ անգամ՝ Պուտինի հետ գործուղման, երկրորդ անգամ՝ Տիգրանի և նրա ընկերների հետ արձակուրդի ժամանակ: Ինստագրամյան իր էջում անկեղծացել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

«Ինձ հաճախ հարցնում են՝ արդյոք ես և իմ երեխաները խոսում ենք հայերեն, և որտեղ է իմ հայրենիքը:

Պատասխանում եմ․

Ես, ծնողներս, իմ տատիկներն ու պապիկները ծնվել են և իրենց ամբողջ կյանքն ապրել Ռուսաստանում: Այդպիսով, իմ հայրենիքը Ռուսաստանն է․ ուրիշ հայրենիք ես չեմ կարող ունենալ:

Հայաստանը գեղեցիկ երկիր է, ես այնտեղ երկու անգամ եմ եղել, մեկ անգամ՝ Պուտինի հետ գործուղման, երկրորդ անգամ՝ Տիգրանի և նրա ընկերների հետ արձակուրդի ժամանակ:

Ժամանակակից Հայաստանի տարածք ոտք չի դրել ինձ հայտնի նախնիներից որևէ մեկը։ Ընդ որում, ես զտարյուն հայուհի եմ, մեր ընտանիքում և՛ խաշ են պատրաստում և՛ հայերեն երգեր են երգում, և ես ինքս հաճույքով պարում եմ հայկական ավանդական պարեր, սակայն հայերեն չեմ խոսում, նույնիսկ չեմ հասկանում։

Մի փոքր հասկանում եմ համշենահայերենը, քանի որ շատ ժամանակ եմ անցկացրել Ադլերում։ Գրական հայերեն նույնիսկ իմ ծնողները չգիտեն․ նրանք տանն էլ երբեք հայերեն չեն խոսել։ Իհարկե, լավ կլիներ իմանալ սեփական նախնիների լեզուն, բայց նրանք ինձ չեն սովորեցրել, իսկ իմ նախնիների լեզուն սովորել ինչպես օտար լեզուն կսովորեի՝ չեմ ուզում:

Այդ սխալը ես շտկում եմ իմ երեխաների հետ: Մանկուց նրանք խոսում են, կարդում և գրում հայերենով: Ավելին, Ադլերում ես պնդել եմ, որ հարազատներս իրենց հետ հայերեն խոսեն, որպեսզի նրանք գոնե հասկանան այդ լեզուն, այն լեզուն, որով խոսել են իմ նախնիները:
 
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `