Երևանի նախկին փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

01/08/2020 18:00

Երևանի նախկին փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Հրապարակը գրում է.

Մենք այսօր տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը եւ կառավարության վերահսկողության վարչության նախկին պետ Գեւորգ Հակոբյանը ձերբակալվել են, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Գործը քննում է Հատուկ Քննչական ծառայությունը։

Քիչ առաջ մեր հարցին ի պատասխան, ՀՔԾ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ Հակոբյանն ու Նիկոյանն անցնում են մեկ քրեական գործով, նրանց մեղադրանքներ են առաջադրվել, եւ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց կալանավորելու։

ՀՔԾ֊ից այլ մանրամասներ չհայտնեցին՝ ասելով, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն։

 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `