Դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել

12/07/2020 14:02

Դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել
SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ Երևանում դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 03։30-04։00-ն ընկած ժամանակահատվածում դիվանագիտական համարանիշներով Mercedes-ի վարորդը Բաբայան փողոցում բախվել է Երևանի քաղաքապետարանի կողմից նշված փողոցում տեղադրված աղբամաններին, այնուհետև՝ մեկ այլ ավտոմեքենայի, իսկ հետո՝ ծառին։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Քուվեյթի դեսպանատան հաշվեկշռում։

 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `