Կորոնավիրուսը կարող է ազդել լսողության վրա. գիտնականները զգուշացնում են

01/08/2020 20:59

Կորոնավիրուսը կարող է ազդել լսողության վրա. գիտնականները զգուշացնում են
Մանչեսթերի համալսարանի աուդիոլոգների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսը հաղթահարած հիվանդներից ոմանց մոտ լսողական խնդիրներ են առաջանում, որոնք երկար ժամանակ չեն անցնում: Հաղորդում է CNN-ը:

Մասնագետները նման կարծիք են հայտնել՝ վերլուծելով 8 շաբաթ առաջ դուրս գրված 121 հիվանդի տվյալներ, որոնք հոսպիտալացվել էին կորոնավիրուսով: Պատասխանելով լսողական համակարգի փոփոխության մասին հարցին՝ նրանցից 16-ը նշել են, որ իրենց լսողությունը վատթարացել է: Նրանցից 8-ը նշել է լսողության վատթարացման, մյուս ութը՝ ականջներում ձայնի առաջացման մասին:

Մասնագետներն ուսումնասիրության արդյունքներում մատնանշել են, որ սա կորոնավիրուսի երկարատև հետևանքներից մեկն է:

Ավելի վաղ գիտնականները հայտնել էին, որ կորոնավիրուսով վարակված և ապաքինված մարդկանցից շատերի մոտ համի և հոտի զգացողության կորուստ է նկատվում:

 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `