Աթաթուրքի Սալոնիկի տուն-թանգարանը կվերածենք ցեղասպանության թանգարանի

10/07/2020 14:10

Աթաթուրքի Սալոնիկի տուն-թանգարանը կվերածենք ցեղասպանության թանգարանի
Հունաստանի խորհրդարանի «Հունական որոշում» խմբակցությունը` ի պատասխան Անկարայի` Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակը վերադարձնելու մասին նախաձեռնությանը, հայտնել է, որ իրենք էլ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի Սալոնիկում գտնվող տուն-թանգարանը կվերածեն Պոնտոսի հույների ցեղասպանության թանգարանի: Գրում է eadaily.com կայքը:

«Բարբարոսները միայն այդ կերպ կհասկանան»,-ասված է կուսակցության հայտարարությունում:

Կուսանցության անդամ Թանասիս Միլոնասը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները «սադրանք» է որակել:

«Մեր կուսակցության դիրքորոշումը հետևյալն է. սա համաշխարհային խնդիր չէ, սա երկկողմանի հարաբերությունների խնդիր է, սա երկկողմանի թեմա է: Սա վերաբերում է ուղղափառությանը, սա վերաբերում է հույներին»,-ասել է պատգամավորը:

ՀԻշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել:

 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `