Արծաթի ու պղնձի նանոմասնիկներով դիմակները կպաշտպանեն կորոնավիրուսից

12/07/2020 13:54

Արծաթի ու պղնձի նանոմասնիկներով դիմակները կպաշտպանեն կորոնավիրուսից
Հայ գիտնականները նոր դիմակներ են ստեղծել, որոնք կկանխեն կորոնավիրուսի համավարակն՝ արծաթի ու պղնձի միջոցով։ Մասնագետներն ասում են, որ սա նորություն չէ։ Այս մասին հայտնում է armradio.am-ը:

Նշվում է, որ անգամ կա մի հայտնի պատմություն․ խելացի թագավորները իրենց հյուրերին ոսկե ափսեներով էին հյուրասիրում, իսկ իրենք օգտվում էին արծաթե սպասքից՝ վիրուսներից հեռու մնալու համար։

Եվ ահա, արդեն 21-րդ դարում գիտնականներն ու գործարարներն են առաջակում այս եղանակով պայքարել համավարակի դեմ։ Հայաստանն էլ բացառություն չէ։

«Տէսլա Կրիստալս» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Մարգարյանն ու Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի իզոտոպների ստեղծման ու հետազոտման բաժնի սինտիլացիոն նոր նյութերի ստեղծման ու հետազոտման խմբի ղեկավար Մկրտիչ Մկրտչյանը գիտեին արծաթի՝ վիրուսների դեմ պայքարելու հատկության մասին։ Պղնձի մասին հեռուստատեսությունից տեղեկացան, ուսումնասիրեցին ու որոշեցին փորձարկումներ անել:

Դիմակներն արդեն պատրաստ են:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `