Անթույլատրելի է. Բժիշկը պարզաբանել է, թե ում չի կարելի դիմակ կրել

01/08/2020 20:28

Անթույլատրելի է. Բժիշկը պարզաբանել է, թե ում չի կարելի դիմակ կրել
Երեխաներին չի կարելի դիմակ կրել: Այս մասին հայտարարել է բժիշկ, հաղորդավարուհի Ելենա Մալիշևան:

Նա, մեկնաբանելով ինստագրամյան իր էջի օգտատերերի հարցին, թե արդյոք ճիշտ են վարվում Ղազախստանի իշխանությունները` պարտավորեցնելով նույնիսկ նորածին երեխաներին կրել դիմակ, ընդգծել է, որ դա կարող է վտանգավոր լինել երեխաների համար:

«Դա անթույլատրելի է: ԱՄՆ-ում գրանցվել է երեկու երեխայի մահ, ովքեր եղել են դիմակով: Փոքրիկների մոտ շնչառական համակարգն ամբողջովին ձևավորված չէ»,- նշել է նա:

Հաղորդավարուհին նաև հայտարարել է, որ երեխաներին նույնիսկ սոցիալական հեռավորության պահպանում պետք չէ:
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `