ԱՀԿ-ն ահազանգում է. կորոնավիրուսի համաճարակն ահագնանում է

27/07/2020 20:15

ԱՀԿ-ն ահազանգում է. կորոնավիրուսի համաճարակն ահագնանում է
Նոր կորոնավիրուսի համաճարակն աշխարհում սաստկանում է։ Այս մասին այսօր հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրիեսուսը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ կազմակերպության տվյալների՝ անցած վեց շաբաթվա ընթացքում դեպքերը գրեթե կրկնապատկվել են՝ մոտենալով 16 միլիոնի, իսկ մահվան դեպքերի թիվը գերազանցել է 640 հազարը:

«Համաճարակը շարունակում է արագանալ»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս շաբաթ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ կգումարի՝ գնահատելու նոր կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակը: ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ հունվարի 30-ին կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել:

«Համաձայն միջազգային կանոնակարգի՝ ես այս շաբաթ կհրավիրեմ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ՝ համաճարակը վերագնահատելու և համապատասխան ցուցումներ ստանալու համար»,- ասել է ԱՀԿ գործադիր տնօրենը:

 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `