Ադրբեջանական կողմում շատ մեծ աղմուկ է

12/07/2020 20:19

Ադրբեջանական կողմում շատ մեծ աղմուկ է
Ադրբեջանի կողմից այսօր սանձազերծած սադրանքն արձագանք է գտել թուրքական մամուլում։ Այս մասին գրում է Կարեն Հովհաննիսյանը:

«Նախկինում նմանատիպ գործողությունները երբեք տեղ չեն գտել թուրքական մեդիադաշտում, սակայն սա, ռազմական այս բախումից ժամեր անց, թուրքական մեդիան ներկայացնում է մանրամասներ։ Եթե սրան էլ գումարենք, որ ոչ թե ինտերնետային մեդիայով է անդրադարձ եղել, այլ հեռուստաալիքներից մեկով, ապա վստահորեն կարելի է ասել, որ գործ ունենք մշակված սցենարի հետ։

Դժվար է այս պահին ասել, թե ինչու են նմանատիպ ոճով սկսել, սակայն չեմ բացառում, որ սա հենց այն տակտիկայի մի մասն է, որի մասին ես վերջին շրջանում բարձրաձայում էի։

Ադրբեջանը գնում է ոչ թե մեծամասշտաբ ռազմական գործողության, այլ տեղայնացված սադրանքներով հրահրում է բախում, ինչն էլ բերելու է տվյալ հատվածում իրավիճակի սրման։

Միևնույն ժամանակ սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայոց բանակը զգոն է, և ունակ է խեղդել օձին հենց բնում։

Ասեմ նաև, որ այս պահին ադրբեջանական կողմում շատ մեծ աղմուկ է հասարակության շրջանում։ Նախ մեղադրում են պաշտոնական Բաքվին սուտ ինֆո տալու համար, որ իբրև հայկական կողմից զոհ կա, երկրորդ շատ մեծ բողոքի ալիք է բարձրացել ալիևների իշխանության դեմ։

Տավուշի մարզում սադրանքով իրավիճակի սրումը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների հետագա ընթացքի վրա, ինչին էլ ձգտում է Ադրբեջանը»:
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `