120 երկիր կողմ է կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հետաքննություն անցկացնելուն

18/05/2020 10:12

120 երկիր կողմ է կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հետաքննություն անցկացնելուն
Աշխարհի 122 երկիր սատարել է կորոնավիրուսի տարածման պատճառների անկախ հետաքննություն անցկացնելու Ավստրալիայի կոչին, հաղորդում է The Guardian պարբերականը

Եվրոպական Միության, աֆրիկյան երկրների, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կողմից հաստատված փաստաթղթով առաջարկվում է «անկողմնակալ, անկախ և համակողմանի կերպով գնահատել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համակարգվող համաշխարհային արձագանքը COVID-19-ի համավարակին»:

Փաստաթղթում Չինաստանը կամ Ուհան քաղաքը չի հիշատակվում:

Հարցը քվեարկության կդրվի երեքշաբթի առավոտյան՝ առողջապահության համաշխարհային ամենամյա վեհաժողովի ընթացքում, որին մասնակցում է ՄԱԿ-ի 194 երկիր: Երկօրյա վեհաժողովն այս տարի անցկացվում է առցանց:

Ի դեպ, Ավստրալիայի այս նախաձեռնության պատճառով Չինաստանի հետ հարաբերությունները լարվել են: Պեկինը մեծ մաքսատուրքեր է սահմանել ավստրալական գարու համար և արգելափակել է ավստրալական մսամթերքի որոշ տեսակների ներմուծումը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`