Քաղաքացիների տեղաշարժը վերահսկող օրենքը սահմանափակում է գաղտնիության իրավունքը COVID-19-ի դեմ պայքարում․ hrw.org

04/04/2020 21:18

Քաղաքացիների տեղաշարժը վերահսկող օրենքը սահմանափակում է գաղտնիության իրավունքը COVID-19-ի դեմ պայքարում․ hrw.org
«2020 թվականի մարտի 31-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրենսդրական նախագիծ, որն իշխանություններին տվեց վերահսկողության լայն լիազորություններ՝ օգտագործելու բջջային հեռախոսներով կատարված զանգերի և ուղարկված հաղորդագրությունների տվյալները՝ կորոնավիրուսի դեպքերը հայտնաբերելու համար»,-ասել է Human Rights Watch-ը։

Փոփոխությունները սահմանափակում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքը և թույլ են տալիս իշխանություններին ունենալ հասանելիություն վիրուսակիր անձանց վերաբերյալ բժշկական գաղտնի տեղեկություններին։

Թեև համավարակի տարածումը կանխելու նպատակով գաղտնիության պահպանման իրավունքի սահմանափակումները կարող են թույլատրելի լինել, Կառավարությունը պետք է ապահովի, որ նման սահմանափակումները լինեն օրինական, անհրաժեշտ ու համաչափ։

Human Rights Watch-ի հայտարարությանն ամբողջությամբ ՀՔԱՎ-ի թարգմանությամբ ծանոթացեք ԱՅՍՏԵՂ

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`