ՔԱԿ-ում կատարվածը ավիացիայի պաշտոնյաների կողմից թաքցվել է Տաթևիկ Ռևազյանից և Կառավարությունից. վարչապետ

06/04/2020 22:00

ՔԱԿ-ում կատարվածը ավիացիայի պաշտոնյաների կողմից թաքցվել է Տաթևիկ Ռևազյանից և Կառավարությունից. վարչապետ

Քաղաքացիական ավիացիայի ոլորտում կան խնդիրներ, հայկական ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթ կատարելու իրավունքից, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ստուգումները, որոնց արդյունքով ի հայտ են եկել խախտումներ, կատարել են Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության մասնագետները։

«Երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ, զենքերի վաճառքի մեջ և դա կապ է ունեցել հայաստանյան կոռումպացված շրջանակների հետ։ Երկար տարիներ այդ ամեն ինչը թաքցվել է , նաև ավիացիայի պաշտոնյաների կողմից կոռուպցիոն պատճառներով թաքցվել է Տաթևիկ Ռևազյանից և կառավարությունից, - ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ տխուր չէ,- Սրանով մենք գիծ կքաշենք և կհասկանանք, որ ավիացիոն կառավարման այն պատկերացումները, որ երկար տարիներ եղել են, անընդունելի են, և մեր ավիացիան պետք է համապատասխանի բարձր չափանիշներին»:

Հիշեցնենք, որ Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը ՔԱԿ-ին գցել է սև ցուցակ, ինչի արդյունքում հայաստանյան գրանցումով ինքնաթիռները զրկվել են Եվրոպա թռչելու իրավունքից: 

Նշենք, որ Տաթևիկ Ռևազյանը ՔԱԿ նախագահ է արդեն գրեթե 2 տարի, և զավեշտալեի է վարչապետի այն պնդումը, որ Ռևազյանը և Կառավարությունը չեն իմացել՝ ինչ է կատարվել ՔԱԿ-ում, և ամենակարևորը՝ այդ ամենն իրենցից թաքցվել է: Հարց է ծագում, ո՞վ կամ ովքե՞ր են թաքցրել այդ լուրջ հանցագործությունը, և երկու տարին բավարար չի՞ եղել պարզելու համար ՔԱԿ-ի շուրջ կատարված և կատարվող իրադարձությունները:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ՔԱԿ-ի՝ սև ցուցակում հայտնվելը ոչ միայն նախորդների գործած հանցանքների հետևանքն է, այլև Տաթևիկ Ռևազյանի տվյալ պաշտոնին ոչ կոմպետենտ լինելն է, համակարգը չճանաչելը և անփորձությունը, ինչն ակնհայտ փորձ է արվում քողարկել: Բայց սա ամենևին չի ազատում Ռևազյանին և իր թիմին պատասխանատվությունից, քանի որ հարցը չափազանց լուրջ է, նման անլուրջ մոտեցում ցուցաբերելու համար:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`