Վորոնեժում Երևանից ժամանած բեռնատար ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտ են առգրավել. բացառիկ կադրեր

06/06/2020 18:12

Վորոնեժում Երևանից ժամանած բեռնատար ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտ են առգրավել. բացառիկ կադրեր
Վորոնեժի սահմանապահները Հայաստանից ներմուծված 16 տոննա մաքսանենգ ծխախոտ են առգրավել․ ապրանքի հսկայական խմբաքանակը Երևանից Վորոնեժ ժամանած բեռնատար ինքնաթիռում է հայտնաբերվել, հայտնում է Вести Воронеж կայքը։

Պիտակներից դատելով՝ կարելի է ասել, որ ծխախոտի ամբողջ խմբաքանակը Հայաստանում է արտադրվել։ Ծխախոտային արտադրանքի համար պարտադիր համարվող ակցիզային դրոշմանիշներ և հատուկ պիտակներ ապրանքի վրա չեն եղել։

Հայտնի է, որ վերջին մեկ ամսում սա Հայաստանից ներմուծված ծխախոտի երկրորդ խոշոր խմբաքանակն է։ Ապրիլի վերջին նման ծխախոտ առգրավել են նաև Կրասնոդարի սահմանապահները:

Փորձագետները Վորոնեժում առգրավված ծխախոտի ընդհանուր վաճառքի գինը 70 միլիոն ռուբլի են սահմանել։



 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `