Վենետիկը կբացվի ԵՄ երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար

19/05/2020 14:47

Վենետիկը կբացվի ԵՄ երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար

Իտալական Վենետիկի ջրանցքներով զբոսաշրջիկների տեղափոխման համար նախատեսված գոնդոլները հունիսի 3-ից «կվերադառնան աշխատանքի», հայտում է France Pres գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ այդ օրվանից սկսած քաղաքը բաց կլինի Եվրամիության անդամ երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար։ Խիստ կարանտինային ռեժիմի ավարտից հետո գոնդոլավարներն իրենց ավանդական հագուստից բացի ստիպված կլինեն նաև ձեռնոց և պաշտպանիչ դիմակ կրել։ Նավակներում ուղևորների սոցիալական հեռավորությունը պահելու համար հատուկ ժապավեններ կլինեն։

Յուրաքանչյուր գոնդոլում առավելագույնը 6 զբոսաշրջիկ կարող է գտնվել միաժամանակ, ինչպես նաև նախքան նոր ուղևորներ ընդունելը կայանման տեղերում նավակն ամբողջովին ախտահանվելու է։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`