Վարչապետի խոսնակը՝ աղմկահարույց լուսանկարի մասին

22/05/2020 12:50

Վարչապետի խոսնակը՝ աղմկահարույց լուսանկարի մասին
Երեկ ֆեյսբուքում օգտատերերի կողմից ակտիվորեն քննարկվում էր Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո արված կերուխումի մի լուսանկար, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները սեղանի շուրջ են՝ չպահպանելով սոցիալական հեռավորություն, առանց դիմակների եւ ձեռնոցների են:

Թեմայի շուրջ Factor.am-ը պարզաբանում խնդրեց վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանից:

«Մինչեւ ընդունելությունը տեղի է ունեցել ԱՀ նախագահի երդմնակալության արարողությունը, որից առաջ եւ որի ժամանակ վարչապետը տիկնոջ հետ, Կառավարության եւ Ազգային ժողովի հրավիրյալները կրել են դիմակ, շատերը նաեւ ձեռնոց: Ընդունելության համար ընտրված է եղել բացօթյա տարածք, որպեսզի մասնակիցները կարողանան պահպանել սոցիալական հեռավորությունը: Տվյալ լուսանկարում ընդամենը մի պահ է, որ միմյանց շնորհավորել են»,- ասաց նա:

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`