Վանի «Սուրբ կույսեր» վանական համալիրն ավերվում է գանձախույզների հարձակումներից

05/06/2020 22:09

Վանի «Սուրբ կույսեր» վանական համալիրն ավերվում է գանձախույզների հարձակումներից
Վանի Գյուրփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող հայկական «Սուրբ կույսեր» (Siant Marinos) մենաստանը շարունակում է ավերվել բնական աղետներից ու գանձախույզների հարձակումներից։

Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի դասախոս Մեհմեթ Թոփի խոսքով՝ վանական համալիրը հատկապես լուրջ վնասներ է կրել 1648 թվականի Վանի երկրաշարժից։ Թուրք պրոֆեսորի վկայությամբ՝ այս համալիրը Վանում գտնվող քրիստոնեական և հատկապես հայկական ճարտարապետության բազմաթիվ օրինակներից մեկն է։ Իր գոյության ընթացքում կառույցը ծառայել է մեծ մասամբ որպես կուսանոց, որտեղից էլ ծագել է վանական համալիրի անունը։

Հայտնի է, որ մինչև Հայոց ցեղասպանությունը, այսինքն՝ մինչև վերջնականապես բախտի քմահաճույքին թողնվելը՝ 20-րդ դարասկզբին համալիրում 200-300 կույսեր են բնակվել։ Մենաստանի տեղանքն այնպես է ընտրված եղել, որ անմիջապես շրջակայքում բնակավայրեր չեն եղել։ Այն կառուցված է երկու ձորերի մեջտեղում՝ հարթավայրին նայող բլրի լանջին։ Այսօր համալիրը գտնվում է Վանի Գյուփընար շրջանից 7 կմ հեռավորության վրա։

Եկեղեցուց մնացած կիսավեր գմբեթն ու պատերը, որոնք հիմնականում կավե աղյուսից են կառուցված, թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել վանական համալիրի ներսում եկեղեցու և տարբեր օժանդակ կառույցների գտնվելու վայրի մասին։

 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `