ՌԴ Արմավիր քաղաքում պաշտոնյան սև ներկով պղծել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը

13/11/2019 15:26

ՌԴ Արմավիր քաղաքում պաշտոնյան սև ներկով պղծել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը, որը նվիրված է հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին: Այս մասին տեղեկացնում է rusarminfo կայքը:

Վինոգրադովի խոսքով՝ նոյեմբերի 11-ին լրացել է ժամկետը, որի ընթացքում Քաղաքային դուման խոստացել էր ապամոնտաժել հուշատախտակը, սակայն այդպես էլ չէր կատարել խոստումը, այդ իսկ պատճառով ինքը որոշել է «հարցն ինքնուրույն լուծել»:
 
Աղբյուրում նշվում է, որ պատգամավոր Վինոգրադովը «չէր հաշտվում դեպքերի նման ընթացքի հետ», այդ իսկ պատճառով «արտահայտել է իր քաղաքացիական դիրքորոշումը՝ սև ներկով ներկելով Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը»:

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `