Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ քննարկել է Արցախի իրադրությունը

05/04/2016 19:29

Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ քննարկել է Արցախի իրադրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ և քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է Կրեմլը:

Մանրամասն քննարկվել է արցախյան հակամարտության գոտում վերջին զարգացումները: Լուրջ մտահոգություն հայտնելով լայնամասշտաբ զինված բախումների հետ կապված, որոնք հանգեցրին բազմաթիվ զոհերի, Վ. Պուտինը կողմերին կոչ է արել  շտապ կարգով ամբողջապես դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել հրադադարի ռեժիմը: Նշվել է, որ Ռուսաստանը իրականացրել և իրականացնելու է միջնորդական ջանքեր, որոնք կոչված են նպաստել մթնոլորտի նորմալացմանը:

Կարևորվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսման կարևորությունը՝ ուղղված ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կապ պահպանել տարբեր ձևաչափերով:

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `