Ովքեր կկարողանան օգտվել Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ սպասվող չվերթից

18/05/2020 23:45

Ովքեր կկարողանան օգտվել Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ սպասվող չվերթից
«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 23-ին կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ, որին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում ՌԴ դեսպանատուն։ Այս մասին հատնում են «Արմենիա» ավիաընկերությունից։

«Երևան-Վորոնեժ չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) ՌԴ քաղաքացի են և գտնվում են ՌԴ-ում։

Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում ՌԴ դեսպանատուն, կամ հերթագրվել https://www.gosuslugi.ru/ կայքի միջոցով»,- հայտնում են ավիաընկերությունից, նաև տեղեկացնում, որ Վորոնեժ-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարող եք ձեռք բերել «Արմենիա» ավիաընկերության պաշտոնական կայքից:

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `