Նախագահի գրասենյակի վերջին հայտարարությունը տարընկալումների հիմք է հանդիսացել

30/06/2020 22:20

Նախագահի գրասենյակի վերջին հայտարարությունը տարընկալումների հիմք է հանդիսացել
ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախագահի գրասենյակի տարածած վերջին հայտարարությունը շատերի մոտ տարընկալումների հիմք է հանդիսացել։ Հարկ եմ համարում պարզաբանել.

ԱԺ կողմից ընդունված օրենքները Նախագահի կողմից 21-օրյա ժամկետում ստորագրվում և հրապարակվում են, կամ նույն ժամկետում Նախագահը դիմում է ՍԴ՝ օրենքի Սահմանադրության համապատասխանությունը որոշելու համար։ Եթե այս երկու գործողությունից որևէ մեկը չի կատարվում, ապա Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը։
Այս պարագայում որևէ օրենքի հակասահմանադրականության հարց քննարկվել չի կարող»:

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `