Նախագահը մտադիր է Գյուրջիեւի Գյումրիի տունը վերականգնել

06/05/2020 21:06

Նախագահը մտադիր է Գյուրջիեւի Գյումրիի տունը  վերականգնել
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մտադրություն ունի վերականգնել կամ նորովի կառուցել փիլիսոփա Գեորգի Գյուրջիեւի տունը Գյումրիում։
Մայիսի 5-ին վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ նախագահն ասել է, որ «նախանշված տարածքում նախատեսվում է ստեղծել մշակութային ինքնատիպ միջավայր, որտեղ տիրապետող կլինեն Գյուրջիեւի ստեղծագործական ոգին, արժեհամակարգն ու նրա անտեսանելի ներկայությունը»։ Այն ընդգրկված կլինի հանգստի ու ժամանցի ընդարձակ գոտու տարածքում, որի առանցքը կլինի Գյուրջիեւի տունը, նշել է Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Գեորգի Գյուրջիեւը փիլիսոփա, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր եւ պարուսույց էր: Նա ծնվել է 1866 թվականին Ալեքսանդրապոլում (Գյումրի), մահացել է 1949 թվականին Ֆրանսիայում։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`