Ճապոնիայում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը

30/06/2020 13:29

Ճապոնիայում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը
Ճապոնիայի AnGes Inc. դեղագործական ընկերությունը հունիսի 30-ին Օսակայի համալսարանին կից հիվանդանոցում սկսել է մարդկանց վրա նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ երկրում առաջին կլինկակական փորձարկումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է NHK հանրային հեռուստատեսությունը:

Սպասվում է, որ առաջին փուլում հետազոտությանը կմասնանկցեն 20-ից մնչեւ 30 կամավորներ հիվանդանոցի բուժանձնակազմի թվից: Նրանցից ոմանց բժիշկները մտադիր են պատվաստանյութը ներակել բավականաչափ մեծ ծավալով, որպեսզի պարզեն անհրաժեշտ չափաքանակը:

Արդյունավետության հաստատման եւ կողմնակի ազդեցությունների բացակայության դեպքում ենթադրվում է աշնանը ներգրավել մինչեւ 400 կամավոների հոսպիտալի պացիենետների թվից: AnGes Inc.-ը պլանավորում է մինչեւ 2021 թվականի հուլիսի 31-ն ավարտել մարդկանց վրա նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյթուը կլինիկական փորձարկումները:
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `