Հայտնի է՝ ում է մակագրվել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի բողոքի գործը

23/05/2020 11:35

Հայտնի է՝ ում է մակագրվել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի բողոքի գործը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, գրավով կամ անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունները մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երեք միջնորդություն՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսով պայմանավորված խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին, ինչպես նաև՝ գրավ կիրառելու մասին։ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Հիշեցնենք նաեւ, որ Արմեն Դանիելյանն այն դատավորն էր, որը անազատության մեջ թողեց Քոչարյանին, պաշտպանական թիմն էլ բարձրաձայնեց դատավորի ոչ օրինաչափ վարքագծի մասին։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`