ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի ՌԴ-ից ստացվող վարկով

27/03/2014 12:20

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի ՌԴ-ից ստացվող վարկով

ՀՀ կառավարության որոշմամբ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարացվի ՌԴ-ից ստացվելիք վարկավորման միջոցով: 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ նաև խոսակցություններին,ըստ որոնց սույնով մենք հրաժարվում ենք նոր ատոմակայանի կառուցումից  և հետաքրքրվեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից, թե արդյոք որոշման ծրագիրը դա է նշանակում:

«Ոլորտում իրականացվող մեր քաղաքականությունը հետևյալն է՝ շարունակում ենք ակտիվացնել աշխատանքները նոր էներգաբլոկի կառուցման հետ: Կառուցման դանդաղեցումը ոչ թե մեզ հետ էր կապված, այլ միջազգային տնտեսական ճգնաժամով, աշխարհաքաղաքական մի շարք գործընթացներով, որը հնարավորություն չտվեց համապատասխան ֆինանսավորում ապահովել այս կայանը կառուցելու համար»,- ընդգծեց Մովսիսյանը՝ ասելով, որ աշխատանքները կակտիվանան:

 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `