Կրասնոդար-Երևան չարտերային չվերթով անվճար հայրենիք է վերադարձել ՀՀ 104 քաղաքացի

23/05/2020 18:36

Կրասնոդար-Երևան չարտերային չվերթով անվճար հայրենիք է վերադարձել ՀՀ 104 քաղաքացի
Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից մայիսի 23-ին, Ժամը 15։15 «Азимут» ընկերության օդանավն ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

«Նշյալ չվերթով անվճար Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, որոնցից 29՝ մանկահասակ երեխաներ։

Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամներին, բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին և զինակոչիկներին։

Խորին շնորհակալություն ենք հայտնում Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարությանը և կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանին չվերթի կազմակերպման և ֆինանսավորման համար։

Պարետի ցուցումով վերոնշյալ թռիչքով Հայաստան ժամանող մեր հայրենակիցները օդանավակայանում ստուգում անցնելուց, տվյալները փոխանցելուց հետո կուղեկցվեն դեպի ինքնամեկուսացման վայրեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`