Կորոնավիրուսի համավարակի լուծումը վակցինացիան չէ. բժիշկ

02/07/2020 18:42

Կորոնավիրուսի համավարակի լուծումը վակցինացիան չէ. բժիշկ

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «COVID-19-ի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է:

1. Պատվաստանյութը, եթե ստեղծվի, ապա ստեղծվելու է ուշ, 2-3 տարի հետո՝ լավագույն դեպքում: Մինչ այդ, համաճարակը պահանջում է լուծում: Ու առաջիկա 2-3 տարում այդ լուծումը վակցինացիան չէ:

2. Չի բացառվում, որ երբ վակցինան լինի, մարդկությունն այլև լինի այնքան իմունիզացված, որ պատվաստման կարիք ընդհանրապես չզգացվի:

3. Եթե իմունիտետը չլինի կայուն, ասենք՝ ավելի քան 3 տարի, ու ստիպված լինենք պատվաստվել 3 տարին մեկ, ապա վակցինացիայի կարիք ունենալու են տարեցներն ու քրոնիկ հիվանդները: Մյուսներին դա չի լինելու խիստ անհրաժեշտ:

4. Քանի որ քրոնիկ հիվանդներն ու տարեցները բնակչության զգալի տոկոսը չեն, ապա մյուսների բնական իմունիզացիան որպես բարիեր ավտոմատ պաշտպանելու է թե՛ տարեցներին, թե՛ քրոնիկ հիվանդներին: Վակցինայի վաճառքի շուկան ՀՀ-ում լինելու է չնչին:

5. Այս վիրուսը, լինելով նոր, առաջիկա 2-3 տարում, անխուսափելիորեն, ենթարկվելու է մուտացիայի և փոփոխությունների: Լավագույն դեպքում այն չի գտնելու էկոլոգիական նիշա, ու դուրս է մղվելով այլ վիրուսների կողմից՝ ոչնչանալու է: Վատագույն դեպքում բնական «հնեցման» արդյունքում այս վիրուսը կորցնելու է իր վտանգավորությունը, ու շրջանառելու է մարդկանց մեջ ինչպես մինչ այժմ եղած ուրիշ կորոնավիրուսներ: Երկու դեպքում էլ պատվասման անհրաժեշտությունն ընկնելու է»:

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `