Կորոնավիրուսի ծագման նոր վարկած է առաջ քաշվել

06/07/2020 21:59

Կորոնավիրուսի ծագման նոր վարկած է առաջ քաշվել
Օքսֆորդի Ապացուցողական բժշկության կենտրոնի ավագ գիտաշխատող, Նյու-Քասլի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր Թոմ Ջեֆերսոնը կասկածի տակ է առել նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի չինական ծագում ունենալը։ Այս մասին նա խոսել է The Daily Telegraph-ի հետ զրույցում։

Ըստ գիտնականի, SARS-CoV-2-ը Ուհանի լաբորատորիայի ծնունդ չէ, այլ երկար ժամանակ գտնվել է աշխարհի տարբեր կետերում՝ քնած վիճակում։ Նա ասել է, որ ամենայն հավանականությամբ մարդկությունը գործ ունի քնած վիրուսի հետ, որն արթնացել է միջավայրի պայմանների ազդեցությամբ։ Նա նշել է, որ շատ գիտնականներ ներկայացնում են բազմաթիվ ապացույցներ այն մասին, որ վիրուսը գոյություն է ունեցել նաեւ ավելի վաղ փուլում, օրինակ 2019-ի մարտին Բարսելոնայի կեղտաջրերում, Միլանում եւ Թուրինում 2019-ի դեկտեմբերին, կամ էլ 2019-ի նոյեմբերին բրազիլական Ֆլորիանոպոլիսում։ Գիտնականը նկատում է, որ համավարակի հարուցիչները ոչ մի տեղ չեն գնում եւ ոչ մի տեղից չեն գալիս։ Դրանք միշտ առկա են, եւ ակտիվանալ կարող են օրինակ մոլորակի բնակչության խտության աճով կամ շրջակա միջավայրի պայմաններով պայմանավորված։
 
 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `