Կորոնավիրուսի բռնկում Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում. մի քանի հարյուր աշխատակցի թեստը դրական է

04/06/2020 17:32

Կորոնավիրուսի բռնկում Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում. մի քանի հարյուր աշխատակցի թեստը դրական է
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել, որտեղ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողները ավտոբուս էին բարձրանում: Դրանից հետո որոշվեց պարետի ցուցումով 72 ժամով փակել ֆաբրիկան: Բացի այդ, ֆաբրիկայում կորոնավիրուսի վարակման դեպքեր էին հայտնաբերվել:

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Ազատությանն» հետ զրույցում նշել է, որ ֆաբրիկայում այսօրվա դրությամբ կա կորոնավիրուսի հաստատված 61 դեպք և մեծ թվով աշխատողներ էլ թեստավորվել են:

Մարզպետը չի բացառել, որ պարետի որոշմամբ ֆաբրիկայի աշխատանքը երեք օրով դադարեցնելու ժամկետները կերկարաձգվեն:
 
Սակայն մենք ունենք հավաստի տվյալներ, որ ֆաբրիկայի աշխատողների թեստերի պատասխանները եկել են, և շուրջ 400 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `