Կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ. Արմեն Սարգսյան

22/05/2020 13:28

Կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ. Արմեն Սարգսյան
«Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ կոչ անելով քաղաքացիներին կատարել բոլոր պարտականությունները, լինել կարգապահ, մտածել պատասխանատվության մասին, հարազատների, ծնողների, նրանց մասին, ովքեր հիվանդ են կամ թույլ առողջություն ունեն:

Ինչ վերաբերում է արդեն իսկ կատարված քայլերին, նախագահն ասել է, որ միշտ էլ կհասցնենք գնահատել , թե աշխարհը, մեր կառավարությունը, մեզանից յուրաքանչյուրն ինչ արեց, ինչպես արեց: «Բայց, կարծում եմ, շատ էական է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն այսօր նաև մտածի, թե ինչպես կարող է օգտակար լինել,- նշել է նախագահ Սարգսյանը:- Եվ այդ իմաստով Հանրապետության նախագահի աշխատակազմն իր փոքր ներդրումը փորձում է բերել այս գործին: Նախ և առաջ, առաջին օրվանից սկսած ես պարբերաբար, համարյա ամեն օր կապի մեջ եմ տարբեր և՛ բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ նախագահների, և՛ առողջապահության նախարարների կամ գիտական կենտրոնների հետ, որոնք զբաղվում են այս հարցերով: Մի քանի նպատակով. նախ և առաջ, հասկանալու այս վիրուսի տեսակը, և ինչպես են տարբեր երկրներ պայքարում դրա դեմ, սովորել, թե որտեղ են սխալներ արվել: Այս բոլոր տեղեկությունները փոխանցում էի մեր համապատասխան մարմիններին՝ առողջապահության նախարարին, տալով իմ խորհուրդները և այն, ինչ սովորել եմ:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`