Կա մի վտանգավոր տենդենց. հնարավոր է վարակի նոր բռնկում. Արսեն Թորոսյան

04/06/2020 11:26

Կա մի վտանգավոր տենդենց. հնարավոր է վարակի նոր բռնկում. Արսեն Թորոսյան
«Կա մի վտանգավոր տենդենց, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում, դրա մասին խոսել ենք վերջին մի քանի օրը և մեր իսկ փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է վարակի նոր բռնկում»,- այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացնելով երկրում կորոնավիրուսային իրավիճակը, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ մարտի սկզբին արձանագրված երկու օջախներից մեկն է պատճառը, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում:

«Հնարավոր է նման սցենար էլի ունենանք և դրա համար շատ կարևոր է, որ արտադրական ձեռնարկություններում պահպանվեն կանոնները»,- հավելեց նա՝ նշելով, որ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը. «Այս արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման: Մենք ամենօրյա ռեժիմով գրեթե ձեռքով տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա: Շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք այդ գործընթացը շարունակել այնպես, ինչպես միշտ արել ենք, այսինքն՝ ոչ մեկին չթողնենք առանց բուժօգնության: Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենը ապահովել: Մեր գործողությունները պետք է հենց սրանից բխեն»,- ասաց Ա. Թորոսյանը:

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `