Խաչատուրյան քույրերի գործն ուղարկվել է ՌԴ Գլխավոր դատախազություն

29/06/2020 22:08

Խաչատուրյան քույրերի գործն ուղարկվել է ՌԴ Գլխավոր դատախազություն
ՌԴ Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի գործը Գլխավոր դատախազություն է ուղարկել մեղադրական եզրակացության հաստատման համար։

«ՔԿ-ն հնարավորություն է տվել մեղադրյալներին ծանոթանալ քրեական գործի նյութերին նախապես ՝չփոխելով նախնական եզրակացությունը»,- տեղեկացրել են Խաչատուրյան քույրերի փաստաբաները:
 
Գործի 25 հատորին ևս 3 հատոր է ավելացվել։ Քննիչները կրկին հարցաքննել են դպրոցի տնօրենին, որտեղ սովորում են աղջիկները, նրանց դասղեկներին, անչափահասների գործերով հանձնաժողովի ներկայացուցիչներին։ Քույրերը կրկնել են իրենց նախկին ցուցմունքները:

Փաստաբանները խնդրել են մի քանի բողոք և միջնորդություն կցել գործին: Միջնորդություններից մեկը 2 քրեական գործերը մեկ վարույթում միավորելու մասին է: Քննչական կոմիտեում կարծում են, որ ավագ քույրերի՝ Քրիստինայի և Անգելինայի մասով նյութերը դատարանում պետք է քննվեն ըստ էության, իսկ կրտսեր քրոջ՝ Մարիայի դեպքում հարկադիր բուժման կարիք կա:

Հիշեցնենք՝Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլի սպանության համար: Քույրերը խոստովանել են մեղքը և հայտարարել, որ հայրը պարբերաբար ֆիզիկական բռնություն է գործադրել իրենց հանդեպ, ինչպես նաև պարտադրել սեռական բնույթի գործողություններ: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։

Հետաքննությունն ավարտվել է 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Քրեական օրենսգրքի «Դիտավորությամբ խմբակային սպանություն» հոդվածով, որը նախատեսում է 8-20 տարվա ազատազրկում՝ ավագ և միջնեկ քրոջ դեպքում: Իսկ կրտսեր քույրն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել քրեական պատասխանատվությունից:
 
Ի դեպ, մայիսին հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի կանանց հանդեպ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին՝ խնդրելով դիմել ՌԴ իշխանություններին, որ իրենց գործերը դատարանում միավորվեն։

 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `