Լուվրը բացում է դռները. ինչ կանոններ են սահմանվել այցելուների համար

06/07/2020 11:09

Լուվրը բացում է դռները. ինչ կանոններ են սահմանվել այցելուների համար
Լուվրի թանգարանն այսօր վերաբացվում է։ Այն փակ էր արդեն 4 ամիս՝ կապված Ֆրանսիայում կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ։ Այս մասին հայտնում է France24-ը։

Թանգարանի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսի խոսքով, չնայած թանգարանի ամենահայտնի նկարների մեծ մասը, այդ թվում՝ հայտնի «Մոնա Լիզան», արդեն այցելուներին հասանելի կլինեն, մի քանի սրահ, որտեղ սոցիալական հեռավորություն պահելը դժվար է, դեռ փակ կմնան:

«Մենք կորցնում ենք մեր այցելուների 80%-ը։ Նախորդ տարվա համեմատ, լավագույն դեպքում, 20-30% անկում կունենանք»,- ասել է Լուվրի տնօրենը։

Լուվրի պաշտոնական կայքում արդեն հրապարակված է անհրաժեշտ տեղեկատվություն՝ կորոնավիրուսի պայմաններում թանգարան այցելությունը ճիշտ կազմակերպելու համար։

Օրինակ՝ նշվում է, որ ինչպես թանգարանի անձնակազմը, այնպես էլ 11-ից բարձր տարիքի այցելուները պետք է դիմակ կրեն։ Թանգարանում նրանց դիմակ չի տրամադրվելու, այնպես որ նրանք պետք է իրենց հետ դիմակ ունենան։ Մուտքի մոտ այցելուներին տրվելու են ակլոհոլային հիմքով ախտահանիչներ։ Բացի այդ, զբոսավարներին թույլատրվելու է աշխատել առավելագույնը 25 անձից բաղկացած խմբերի հետ։

 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `