Ինչպես հայերը դարձան Խորհրդային Ադրբեջանի զինանշանի, թուրքական այբուբենի և Աթաթուրքի ստորագրության հեղինակները

09/02/2020 18:35

Ինչպես հայերը դարձան Խորհրդային Ադրբեջանի զինանշանի, թուրքական այբուբենի և Աթաթուրքի ստորագրության հեղինակները
Իրականում Ադրբեջանի ԽՍՀ 1937թ. ընդունված զինանշանի հեղինակը գրաֆիկական նկարիչ Ռուբեն Շխյանն էր, ով Ադրբեջանի հեղափոխական արվեստի աշխատողների միության անդամ էր:

Խորհրդային Ադրբեջանի զինանշանը պատկերում էր մուրճն ու մանգաղը, նավթային աշտարակը ծագող արևի ֆոնին՝ մակագրված ադրբեջաներեն և ռուսերեն. «Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն», «Բոլոր երկրների աշխատողներ, միացե՛ք»: Զինանշանի վերին հատվածում պատկերված էր հնգանկյուն աստղ:


 
Թուրքական այբուբենի հեղինակը

Թուրքական լատինատառ այբուբենի հեղինակը և ստեղծողը ևս հայ էր. Ստամբուլում ծնված Հակոբ Մարտայանն էր: Աշխարհառչակ լեզվաբանը նաև հայագիտությամբ էր զբաղվում: Նա Եվրոպայում լույս է ընծայել մի շարք պարբերականներ, ինչպես օրինակ՝ ««Լույսը», Ռահվիրան», «Մշակույթը», նաև հայկական բարբառներին առնչվող աշխատությունների հեղինակ է: Մարտայանը տիրապետում էր նաև այլ լեզուների՝ հունարեն, գերմաներեն, արաբերեն, ռուսերեն:

1923թ. Մարտայանը սկսում է լատինատառ այբուբենի վրա աշխատանքները: Ասում են, որ Մարտայանն է Քեմալ Աթաթուրք ազգանվան հեղինակը (թուրքերի հայր): Քեմալն իր հերթին Մարտայանին կոչել է «Dılaçar», որը թարգմանաբար նշանակում է «լեզվի արարիչ»:

Աթաթուրքի ստորագրությունը

Պարզվում է՝ Աթաթուրքի ոչ միայն ազգանունը, այլև ստորագրությունն են հայերը հեղինակել: Այս մասին հայտնում է թուրքական Haberler-ը: Հեղինակը գեղանկարիչ Հակոբ Չերչիյանն է, ով Ստամբուլի Ռոբեր քոլեջի դասախոս էր:


Չերիչյանը Աթաթուրքի համար ստորագրության 5 օրինակ է հորինել, որոնցից միայն վերջինն է հավաել Քեմալը: Եվ սրա համար Չերչիյանն արժանացել է ընդամենը շնորհակալական նամակի:


 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `