Ինչու է Արսեն Թորոսյանը պարգևատրել Ռազմիկ Աբրահամյանին, ում գործով վկա է. ԼՈՒՍԱՆԿԱՐ

04/07/2020 16:04

Ինչու է Արսեն Թորոսյանը պարգևատրել Ռազմիկ Աբրահամյանին, ում գործով վկա է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Կորոնավիրուսի դեմ պայքարում անձնվեր աշխատանքի համար ԱՆ Արսեն Թորոսյանն օրեր առաջ պարգեւատրել էր Հանրապետական հիվանդանոցի ծննդատան գլխավոր տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին։ Այս մասին հայտնում է armdaily-ին:

Տվյալ պարգեւատրումը բավականին բուռն քննարկումների առիթ է դարձել, քանի որ Թորոսյանը վկայի կարգավիճակ ունի Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործում։

Բացի դրանից Թորոսյանը մեկ անգամ նշել էր, որ չի ցանկանում Հանրապետական հիվանդանոցը դարձնել կորոնավիրուսային կենտրոն, քանի որ չի վստահում հիվանդանոցի ղեկավարությանը։ Շատերի համար սա շահարկումների թեմա է դարձել՝ նշելով, որ Աբրահամյանի դեմ կաշառք տալու համար քրեական գործ է հարուցվում, Հանրապետական հիվանդանոցի ծննդատունը, որը երկար ժամանակ է ինչ սկանդալների կիզակետում է երեխաների առք ու վաճառքի գործով, իսկ նախարարը նրան պատվոգիր է տալիս անձնվեր աշխատանքի համար։ Մի մասն էլ նշում է՝ նախարարի քայլը իրավացի է այնքանով, որ այդ օրերին առողջապահական համակարգի գրեթե բոլոր աշխատակիցներն օրուգիշեր աշխատում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու գործում, և դա գնահատել է պետք։

Ի դեպ, ԱՆ խոսնակը նշել է, որ հիվանդանոցի ամբողջ կոլեկտիվն է պարգևատրվել, Աբրահամյանն էլ այդ թվում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `