Ինձ չեն ներում, որ եղել եմ Փաշինյանի փաստաբանը և հիմա ունեմ ամբողջությամբ հակառակ դիրքորոշում. Աթանեսյան

23/05/2020 12:25

Ինձ չեն ներում, որ եղել եմ Փաշինյանի փաստաբանը և հիմա ունեմ ամբողջությամբ հակառակ դիրքորոշում. Աթանեսյան
Երեկ հայտնել էինք, որ հարձակում էր տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան և ընտանիքի անդամների վրա:

Աթանեսյանը մանրամասներ է ներկայացրել միջադեպից. «Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են տեղի ունենում: Քանաքեռի հին կինոթատրոնի տարածքում (ներկայումս ձայնագրման ստուդիա է) կա փոքրիկ հրապարակ, երեխաներս խաղացել են այդտեղ և այդ տարածքի տիրոջ որդին իմ երեխաներին ասել է, որ իրենք այդ տարածում չպետք է խաղան և անդրադարձել է իմ փաստաբան լինելու հանգամանքին: Դրանից հետո երեխայիս հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել՝ ամենավերջին, ստոր հայհոյանքներով, երեխաս պատասխանել է, այդ տղամարդիկ մոտեցել են ու փորձել խփել նրան: Կինս վազել է դուրս ու շուրջ 5-6 րոպե ամենավերջին, ստոր հայհոյանքները կնոջս հասցեին են թույլ տվել: Իմ տան, երեխեքի վրա հարձակումը չունի արդարացում, նույնիսկ եթե խնդիրն ինձ հետ է կապված»,- ներկայացրեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ երբ վերադարձել է տուն, տղամարդիկ հարձակվել են իր վրա. «Եթե չլինեին ոստիկանները, գուցե այսօր ճաղերի հետևում լինեի: Հետո պարզվեց՝ ովքեր են հարձակվողները»,- նշեց Աթանեսյանը:

Փաստաբանի խոսքով՝ տեղի ունեցածը կենցաղային բնույթի իրադարձություն չէ: «Մի քանի տարի առաջ, երբ Երևանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը սնունդ էր բաժանում, դա եղել է հենց այդ հիմնարկում: Նրանք շատ սերտ կապեր ունեն ներկայիս իշխանավորների հետ: Օրինակ՝ դերասան Հովհաննես Ազոյանը պարբերաբար գիշերներն այդ հիմնարկում ինչ-որ անհասկանալի միջոցառումներ է կազմակերպում: Ես համոզված եմ՝ այն ինչը տեղի է ունեցել, ունի կազմակերպիչներ: Հաշվի առնելով այդ սերտ կապերը ներկայիս իշխանութունների հետ՝ համոզված եմ, որ այդտեղից էլ գալիս է, որովհետև ինչո՞ւ պետք է անընդհատ նշեին իմ փաստաբան լինելը: Այն կապված է իմ մասնագիտական գործունեության հետ այս փուլում, որ նոր իշխանության օրոք պաշտպանում եմ քաղաքական հետապնդման ենթարկվածներ մարդկանց: Կապված է նաև իմ հանրային դիրքորոշման հետ այս կառավարության վերաբերյալ: Իրենք ինձ չեն ներում, որ ես եղել եմ Փաշինյանի փաստաբանը և հիմա ունեմ ամբողջությամբ հակառակ դիրքորոշում իրենց վարած քաղաքականությանը»,- ասաց Աթանեսյանը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`