Թուրքիան արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

22/05/2020 14:37

Թուրքիան արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։

Նախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ երկու երկրների հարաբերություններն առանց այդ էլ տուժել էին 2017-ին, երբ Չեխիայի խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ Սենատի նոր բանաձևը ցույց է տալիս, որ Չեխիայում առ այսօր դեռևս իշխում են նույն տրամադրությունները։

Հղում է կատարվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդհանրապես թուրքական կողմի՝ տարբեր առիթներով պարբերաբար հնչեցվող «ընդհանուր ցավի» գաղափարին՝ կոչ անելով պատմական իրողությունները դիտարկել թուրքական տեսանկյունից։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Չեխիայի Սենատի ընդունած բանաձևը Թուրքիայի համար «առ ոչինչ» է և իրականում չի արտացոլում Չեխիայի կառավարության դիրքորոշումը։

Դրան ի պատասխան՝ Չեխիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Սենատի բանաձևը չի արտահայտում կառավարության դիրքորոշումը։
 
Հիշեցնենք, որ Չեխիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, նախօրեին միաձայն ընդունած բանաձևով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի հեղինակած բանաձևը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ ոճրագործությունների, այդ թվում՝ մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության դատապարտմանը։

Չեխիայի օրենսդիր մարմնի ստորին պալատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև էր ընդունել դեռևս 2017 թվականին:

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`