Թուրքիայում գանձագողերի մոտ հայտնաբերել են հայոց արքա Անտիոքոս Կոմմագենացու մարմարե տապանաքարը

05/04/2019 22:13

Թուրքիայում գանձագողերի մոտ հայտնաբերել են հայոց արքա Անտիոքոս Կոմմագենացու մարմարե տապանաքարը

Թուրքիայում ոստիկանները ահազանգի հիման վրա հայտնաբերել են Անտիոքոս Կոմմագենացու մարմարե տապանաքարը՝ գրությամբ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah թերթը՝ ոստիկանները Բալըքեսիր նահանգում կանգնեցրել են դեպի Չանաքքալե ուղևորվող մի մարդատար մեքենա և խուզարկության ժամանակ հայտնաբերել հայոց Երվանդունիների արքայատոհմից Անտիոքոս Կոմմագենացու մարմարե տապանաքարը՝ «Կոմմագենեի արքա Անտիոքոսի վերջին հանգրվանը» գրությամբ։

Մասնագետները հիշյալ գերեզմանաքարը գնահատել են 2 մլն թուրքական լիրա կամ 250 հազար եվրո։

Նշենք, որ Թուրքիայում պատմական արժեքների մաքսանենգությունը մեծ տարածում ունի։

 

 

 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `