Ըստ օդում կախված լուրերի՝ ՍԴ դատավոր են ուզում նշանակել Հայաստանում ընտրակեղծիքների ՊԱՊԱՅԻՆ. քաղտեխնոլոգ

30/06/2020 20:51

Ըստ օդում կախված լուրերի՝ ՍԴ դատավոր են ուզում նշանակել Հայաստանում ընտրակեղծիքների ՊԱՊԱՅԻՆ. քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ըստ օդում կախված լուրերի Սահմանադրական դատարանի դատավոր են ուզում նշանակել Հայաստանում ընտրակեղծիքների ՊԱՊԱՅԻՆ: Մի մարդու, ով, օդում կախված լուրերի համաձայն, 1995 թ, բանալիով փակել է Ռոբերտ Ամիրյանին (ով այդ պահին ԿԸՀ նախագահն էր) , որպեսզի ԱԺ ամբիոնից ինքը կարդա ընտրությունների և հանրաքվեի «արդյունքները»: Մի մարդու, ով, դեռևս 2000 կամ 2001թ այդ նույն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքը չի կարող խոսել հոկտեմբերի 27-ի մասին, քանի որ պաշտոնյա է: Ամեն ինչ կասի այն ժամանակ, երբ պաշտոն չունենա: 2008թ -ից նա որևէ պաշտոն չի զբաղեցնում, սակայն մինչ օրս ոչինչ չի ասել: Եվ վերջապես մի մարդու, ով, օդում կախված լուրերի համաձայն, եղել է տարբեր դեգենեռալների հարյուրավոր հանցագործությունների կոծկողը:

Հ.Գ. Բարև արդարադատություն, մենք քեզ սպասում էինք»
 
Հ.Գ. խոսքը, ըստ ամենայնի, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասին է, ում անունը վերջերս շրջանառվում է որպես ՍԴ դատավորի թեկնածու։


Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `