Էս ծառը, ցոգոլն իսկական ա, չէ՞, իմ այցի կապակցությամբ չի սարքվել. վարչապետը՝ գյուղացիներին

23/05/2020 11:44

Էս ծառը, ցոգոլն իսկական ա, չէ՞, իմ այցի կապակցությամբ չի սարքվել. վարչապետը՝ գյուղացիներին
Արարատի մարզի Վերին Դվինում գյուղացիները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեցին մտահոգությամբ, որ այս տարի բերք չկա: Վարչապետը կանգ առավ մի ծիրանենու մոտ, ցույց տվեց ծառի առատ բերքը, նշեց.

«Ասում եք՝ բերք չկա, եկել ենք ծառի տակ, ծառը թափում ա: Գյուղացու ու ձկնորսի պատմությունն ա, ձկնորսը միշտ չափազանցնում ա»:

Վարչապետը հետաքրքրվեց՝ ի՞նչ օբյեկտիվ գործոններ կան, որ դեր են խաղում, որոնց պատճառով իրար կողք գտնվող ծառերից մեկն առատ բերք է տալիս, մյուսը՝ ոչ:

«Սա իմ այցի կապակցությամբ չի սարքվել, չէ՞: Էս ծառը, ցոգոլը իսկական ա, չէ՞: Հիմա բացատրեք՝ ո՞նց ա, որ էս ծառի վրա բերք կա, չորս ծառ էն կողմ չկա, ինչի՞ չկա: Էս ծառի տերը հաստատ «վերևներում» ծանոթ ունի»,- ասաց նա:

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`