Կորոնավիրուսով վարակվելու վրա ազդում է 2 հիմնական գործոն

03/07/2020 21:14

Կորոնավիրուսով վարակվելու վրա ազդում է 2 հիմնական գործոն
Կորոնավիրուսով վարակվելու և չվարակվելու հավանականությունը որոշում են երկու հիմնական գործոններ՝ սոցիալական հեռավորություն չպահպանելը և ժամանակը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ոլորտի առաջատար մասնագետներից Բոննի համալսարանի համաճարակաբանության ինստիտուտի ղեկավար Հենդրիկ Շտրիկը։

Նա բացատրել է, որ որքան մոտ են մարդիկ գտնվում իրար և որքան երկար ժամանակ են անցկացնում միասին, այնքան մեծ է հավանականությունը, որ կարող են իրար փոխանցել ոչ միայն կորոնավիրուսը, այլև շնչառական համակարգի այլ վիրուսներ։

Վտանգը էլ ավելի է մեծանում փակ տարածքներում, որտեղ բացակայում են օդափոխությունը և արևի ճառագայթները, որոնք կցրեն օդում առկա մանրէները:

Ըստ այդմ, ինչպես նշել է մասնագետը, բժշկական դիմակների ճիշտ կրումը զգալիորեն նվազեցնում է վարակման հավանականությունը։ Միայն թե այդ դիմակները անհրաժեշտ է ճիշտ կրել, այլապես դրանց տևական ժամանակ կրելը կարող է բարենպաստ միջավայր ստեղծել սնկերի ու բակտերիաների բազմացման համար, որոնք էլ իրենց հերթին այլ հիվանդանությունների առաջացմանը կնպաստեն։

Մասնագետը նշել է, որ դա կորոնավիրուսի տարածման առաջնային, հիմնական տարբերակն է, բայց կա նաև երկրորդը՝ շփումներով տարածումը։ Խոսքը այն մասին է, որ եթե վարակված անձը հազում կամ փռշտում է ափի մեջ, ապա դիպչում է, օրինակ՝ դռան բռնակին, ապա նրանից հետո այդ նույն բռնակին դիպչելու և ձեռքը բերանին, քթին, աչքերին տանեու դեպքում նույնպես վարակում է տեղի ունենում։

Սրանից կարելի է խուսափել՝ պահպանելով հիգիենան, ախտահանելով բռնակներն ու այլ մակերևույթները և հաճախ լվանալ ձեռքերը։

 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `