Եթե ոսպն ու հնդկաձավարը թանկացել են, գնեք փոխարինիչներ. ՀՀ էկոնոմիկայի նախարար

03/04/2020 18:23

Եթե ոսպն ու հնդկաձավարը թանկացել են, գնեք փոխարինիչներ. ՀՀ էկոնոմիկայի նախարար
Եթե որոշ ապրանքների գներ բարձրանում են, ապա կարելի է ընտրել դրանց այլ փոխարինիչները, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Խուճապի պետք չէ մատնվել։ Եթե տեսնում ենք, որ որոշ ապրանքների գներ բարձրանում են, օրինակ` ոսպինն ու հնդկաձավարինը, ապա որպես սպառողներ մենք կարող ենք ընտրել դրանց այլ փոխարինիչները, որոնք առկա են ու հասանելի են», - նշել է Խաչատրյանը։

Նա նաև ասել է, որ թանկացումը պայմանավորված չէ միայն ներհայաստանյան գործոններով, քանի որ այդ ապրանքները հիմնականում ներկրվում են։

«Ռուսաստանում հնդկաձավարի գինը սկսել էր բարձրանալ դեռ նախքան կորոնավիրուսի բռնկման հետեւանքով առաջացած ճգնաժամը: Պատճառները կապված են շուկայի հետ: Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում հնդկաձավարի գինը բարձրացել է 2 անգամ»,- ասաց նա:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`