Եթե Հայոց ցեղասպանություն չի եղել, ապա ո՞ւր է հայ ժողովուրդը. Փայլանը՝ Էրդողանին

30/06/2020 16:49

Եթե Հայոց ցեղասպանություն չի եղել, ապա ո՞ւր է հայ ժողովուրդը. Փայլանը՝ Էրդողանին
Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահության տեղի ունեցած Նախագահական բարձրագույն խորհրդատվական խորհրդի նիստին արդյունքում կայացված որոշմանը, ըստ որի ստեղծվելու է «Հայոց ցեղասպանության դեմ պայքարի» կառույց։

Այս առիթով քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավորը պատասխանի պահանջով հարցում է ուղարկել երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթային։ Հարցման մեջ մասնավորապես նշված է.

«1. Ճիշտ ե՞ք համարում Նախագահական բարձրագույն խորհրդատվական խորհրդի՝ Հայոց ցեղասպանության՝ 105 տարի տևող ժխտողական քաղաքականությունը զարգացնելու համար «ինքնուրույն և քաղաքացիական կառույցի» ստեղծման որոշումը։

2. Ճիշտ է՞, որ վերոնշյալ որոշման միտքը եղել է 2005 թ. Հայկական հարցի վերաբերյալ կազմակերպված ակադեմիական սիմպիոզումի ժամանակ «Մեզ մեջքից դանակահարում են» ասող և միջոցառումը չեղյալ հայտարարող Ջեմիլ Չիչեքը։

3. Եթե Հայոց ցեղասպանություն չի եղել, ապա ո՞ւր է հայ ժողովուրդը։

4. Ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովրդին ուղղված ցավակցական խոսքի մեջ «անմարդկային ցավի դեպքեր» որակող Էրդողանը ինչու է հավանություն տվել Հայոց ցեղասպանությունը հերքող այդ կառույցին։

5. Չեք կարծում, որ ժխտումը շարունակելով ճանապարհ եք բացում նոր հանցանքների՝ «ժխտվող հանցանքը կրկնվում է» բանաձևի շրջանակներում»։

 

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `