Գիրացնող իրերի «սև ցուցակը». Թոփ տասնյակ (լուսանկարներ)

20/05/2020 21:43

Գիրացնող իրերի «սև ցուցակը». Թոփ տասնյակ (լուսանկարներ)
Թշնամուն պետք է դեմքով ճանաչել։ Կա հագուստ, որը տեսողականորեն գիրացնում է մարմինը։ Այդօրինակ հագուստը հաճախ բնակվում է մեր զգեստապահարաններում, երբեմն էլ մեզ առևտրի կենտրոններում է սպասում:

Թակարդից խուսափելու համար այսօր ձեզ կներկայացնենք գիրացնող իրերի ամենավտանգավոր թոփ-տասնյակը։

 

1.Պարկանման լայն հագուստ։

Խոշոր կազմվածք ունեցող կանայք հաճախ ուզում են թաքնվել նմանատիպ հագուստի մեջ: Այդպես իրենց հարմարավետ են զգում, բայց․․ Իրականում մարմինը վերածվում է անորոշ ծավալ ունեցող զանգվածի: Թերությունների հետ մեկտեղ թաքնվում են նաև առավելությունները:

 

 

 

2․Գրպաններ։

Եթե ունեք հաստ ազդրեր, խոշոր կուրծք, ապա խուսափեք այդ հատվածներում գրպաններ ունեցող հագուստից։ Գրպանները հավելյալ ծավալ հաղորդելու մեծ վարպետ են։ Խոշոր կազմվածք ունեցող կանանց ցուցված չեն փոռիկները, վալանները կամ ժաբոն։

 

 

 

3․ Խոշոր պրինտ։

Խոշոր պրինտը խոշորացույցի գործառույթ ունի։ Դրանով պետք է ծածկել մարմնի այն հատվածը, որը ցանկանում ենք ընդգծել: Ավելորդ քաշ ունեցող կանանց խորհուրդ է տրվում մանր պրինտով հագուստ կրել։

 

 

 

4․ Հորիզոնական զոլեր։

Ծեծված թեմա, մոլորակի պես հին է, բայց․․․ Հորիզոնական զոլերը մարմինը տեսողականորեն մանր հատվածների են բաժանում, արդյունքում` բուտերբրոդ է ստացվում: Գրագետ ընտրությունն ուղղահայաց զոլերն են։

 

 

 

5․ Հնամաշ ոճի ջինսեր։

Ջինսե տաբատների մաշված ու գունաթափված հատվածները ոտքերի խնդրահարույց հատվածներում չպետք է հայտնվեն: Մուգ գույները քողարկում են մարմնի թերությունները, բաց գույներն ընդգծում են։

 

 

 

6․Փայլուն կտորներ։

Փայլ ունեցող կտորները կլանում են լույսը, ինչը մարմնին ծավալ է հաղորդում և ընդգծում է յուրաքանչյուր անհարթություն։ Նույնը վերաբերվում է նաև փայլ ունեցող զուգագուլպաներին:

 
7. Կապիչներով կոշիկ կամ բոտիլյոննեն։

Հաստ սրունքներ ունեցող կանանց կապիչներով կոշիկ և բոտիլյոններ կրել խորհուրդ չի տրվում։ Կապիչը ոտքի վրա հորիզոնական գիծ է առաջացնում, որը, ինչպես պարզեցինք, ոտքը “կտրում” է, կարճացնում ու էլ ավելի հաստացնում։

 

 

8. Լայն գոտի:


Հիմնական հագուստի հետ գունային կոնտրաստ ունեցող լայն գոտին իրանն ավելի հաստ է ցույց տալիս:

 
9․ Լայն թևեր:

Ոճաբանները կատակում են՝ լայն թևերով զգեստ հագած խոշոր կազմվածքով կինը չղջիկի է վերածվում։ Եթե ունեք խոշոր կուրծք, լայն ուսեր ու որովայնի հատվածում որոշ խնդիրներ, ապա լայն թևերով հագուստ մի կրեք: Լայն թևերը մարմնի վերին հատվածն էլ ավելի են խոշորացնում։

 
10․ Փոքր պայուսակ։
 
Ասում են՝ երբ խոշոր կազմվածք ունեցող կինը շատ փոքր պայուսակ է կրում, գրոտեսկային պատկեր է ստացվում: Պայուսակն իր փոքր չափսով շեշտադրում է այն, ինչ դուք ցանկանա..

 

 

Ցուցակում ներկայացված իրերը, կտորները, գույներն ու աքսեսուարները հարմար չեն ավելորդ քաշ ու խոշոր կազմվածք ունեցող կանանց։ Եթե նման խնդիր չունեք, դրանց հետ հանգիստ կարող եք «ընկերություն» անել :)


Հեղինակ՝ Տաթև Ախայան

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `