Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը համապատասխանում է ՍԴ դատավորի պահանջներին. Նիկոլայ Բաղդասարյան

30/06/2020 16:53

Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը համապատասխանում է ՍԴ դատավորի պահանջներին. Նիկոլայ Բաղդասարյան
Գագիկ Ջհանգիրյանի տարիքը, կրթությունը հանապատասխանում են պահանջներին, այլ հարց է՝ համապատասխան մարմինները կառաջադրե՞ն իրեն՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու, թե՞ ոչ․այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով լուրերին, որ քննարկվում է ՀՀ զինվորական նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության հարցը։

«Ես կարծում եմ, որ Հայաստանում կան շատ հնարավոր թեկնածուներ, որոնք ունեն այդ գիտելիքները, որոնցով կարող են նրանց առաջադրել որպես թեկնածու»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե շրջանառվում է նաև նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի անունը, Բաղդասարյանն արձագանեց՝ նա էլ կարող է թեկնածու լինել, քանի որ համապատասխանում է կրթական, տարիքային պահանջներին:

Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `