Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, առավել ևս՝ բանաստեղծությունները. Հասմիկ Պապյանը` բանակում զոհերի մասին

12/02/2020 21:44

Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, առավել ևս՝ բանաստեղծությունները. Հասմիկ Պապյանը` բանակում զոհերի մասին

ՀՀ Ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է չպարզված հանգամանքներում զինծառայողների մահվան դեպքերին։ 

«Հավատացեք, այլևս հնարավոր չէ դիմանալ սովորական դարձած այս ամենօրյա «չափաբաժնին»:

Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ո՛չ լուսավոր, ո՛չ բարգավաճ, ո՛չ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին:

Բացատրություն եմ պահանջում, ընդ որում՝ հիմնավորված, խղճի, բարոյականության և պատասխանատվության ծիրում: Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը...»,- գրել է Հասմիկ Պապյանը՝ գրառման կից տեղադրել լուսանկար, որում պատկերված է զինվորական հանդերձանք և սաղավարտ։

Հիշեցնենք, որ այսօր չպարզված հանգամանքներում երկու զինծառայող է Արցախում երկու զինծառայող է զոհվել։ Ըստ Արցախի ՊԲ-ի՝ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`