Բաթոյանն ու Անի Ամիրշադյանն ազգակցական կապ չունեն. հերքում

23/05/2020 12:35

Բաթոյանն ու Անի Ամիրշադյանն ազգակցական կապ չունեն. հերքում
Կորոնավիրուսի տեղեկատվական ստուգման կենտրոնը հայտարարություն է տարածել՝ հերքելով Սոցապծառայության պետի և նախարար Զարուհի Բաթոյանի ազգակցական կապի մասին լուրը:

«Այսօր առավոտյան մամուլում տեղեկություն հրապարակվեց, թե սոցապծառայության պետ Անի Ամիրշադյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ազգականն է։ Անգամ նշվել էր, թե նրանց տատերը հարազատ քույրեր են։

Ըստ հրապարակման՝ Ամիրշադյանը հատուկ արտոնություններ է վայելում։ Նա վերջերս եղել է Իտալիայում, որտեղից վերադառնալուց հետո երկու շաբաթ մեկուսացվել է, աշխատանքի չի ներկայացել, այնուհանդերձ ստացել է ոչ միայն աշխատավարձը, այլև պարգևավճար՝ մոտ 1 մլն դրամի չափով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Զարուհի Բաթոյանն ու Անի Ամիրշադյանն ազգակցական որևէ կապ չունեն (նրանց տատերը հարազատ քույրեր չեն), ավելին՝ նախարարն ու Ամիրշադյանը ծանոթացել են վերջինիս աշխատանքի ընդունվելու պահին միայն։

Ինչ վերաբերում է սոցապծառայության պետի՝ Իտալիայից վերադառնալուց հետո պարգևավճար ստանալուն, տեղեկացանք, որ Ամիրշադյանը առհասարակ չի գտնվել Իտալիայում։ Ստացել է միայն իր աշխատավարձը՝ առանց որևէ պարգևավճարի։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`