Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են ձեզ. Ռուբեն Ռուբինյան

06/06/2020 16:33

Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են ձեզ. Ռուբեն Ռուբինյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` կառավարությունը փոխելու հորդորին, գրել է․ «Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են ձեզ»։

Գրառման մեջ ասվում է, որ ամբողջ աշխարհում համաճարակ է՝ իր բոլոր ուղեկցող դժվարություններով, Հայաստանում համաճարակի աճի տեմպը մեծացել է, վարակված է նաև վարչապետ Փաշինյանը՝ ամբողջ ընտանիքով, իսկ «որոշ շատ կոնկրետ ուժեր սկսել են պահանջել կառավարության փոփոխություն»։

«Հակահամաճարակային պատերազմի ամենաթեժ պահին, երբ վարակված է նաև վարչապետը՝ կառավարության ու վարչապետի փոփոխություն։ Սկսել են շահարկել Արցախի հարցը՝ առանց ամոթի որևէ նշույլի։

Այսօր, պարզվում է, խոսել է նաև Ծառուկյան Գագիկը։ Նա գուժել է երկրի կործանումը, խոսել է նաև Արցախի մասին և պատրաստակամություն հայտնել երկիրը իշխանություններից փրկելու համար համագործակցել ցանկացած քաղաքական ուժի ու անհատի հետ։

Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են ձեզ։ Կարող եք սպասել մինչև մարտի 1-ն ու նոր համախմբվել, որ ավելի խորհրդանշական լինի»,- ասվում է գրառման մեջ։


Այս թեմայով

Հայագիտություն

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ `